Վիժվածք. Հայաստանում որդին քիչ առաջ դաժանաբար սպանեց սեփական մորը, տանջելով. մանրամասներ

Վիժվածք. Հայաստանում որդին քիչ առաջ դաժանաբար սպանեց սեփական մորը, տանջելով. մանրամասներ

Երեկ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի և, ըստ որդու հատարարության, մայրը հանկարծամահ է եղել:

 

Տան ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ 86-ամյա Կատյա Խ.-ի դին՝ դեմքի և պարանոցի շրջաններում բռնության հետքերով:

 

Մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանի արնանման հետքեր, պարանոցի շրջանում քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ: Ոստիկանները մահացածի որդուն, Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ին, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերաբակալում և տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Սևանի քննչական բաժին:

 

Քննիչի որոշմամաբ Զավեն Խ.-ն ձերբակալվում է: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն: