Կինը կտրել է ամուսնու սեռական օրգանները և գցել զուգարանը

Կինը կտրել է ամուսնու սեռական օրգանները և գցել զուգարանը

Բրազիլիայում կինը կտրել է ամուսնու առնանդամը՝ զարմուհու հետ դավաճանության կասկածանքների պատճառով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

 

Դեկտեմբերի 22-ին 34-ամյա բրազիլուհին, ում անունը չի հաղորդվում, եղբոր հետ եկել է ոստիկանություն և խոստովանել, որ կտրել է ամուսնու առնանդամը, քանի որ վերջինս քնել է իր 15-ամյա զարմուհու հետ։ Նա խոստովանել է, որ տղամարդուն գայթակղել է, սեռական խաղերի քողի տակ նրա ձեռքերն ու ոտքերը կապել է մահճակալին, իսկ հետո հանել ածելին ու կտրել նրա առնանդամը: Դա անելուց հետո նա լուսանկարել է կտրված օրգանը և այն նետել զուգարան:

 

39-ամյա տուժողին գտել են տանը՝ ողջ վիճակում և տեղափոխել հիվանդանոց, սակայն նրա վիճակի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն։ Կնոջը ձերբակալել են ու մեղադրանք առաջադրել, իսկ այժմ բրազիլուհին սպասում է դատավարությանը։

 

Ոստիկանությունը հետաքննություն է իրականացում, և մինչ այժմ քննիչները չեն մեկնաբանել տղամարդու՝ անչափահաս աղջկա հետ ունեցած հարաբերությունների մասին նրա հայտարարությունները։