Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային Բեյրութի պայթյունի բեկորներից (տեսանյութ)

Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային Բեյրութի պայթյունի բեկորներից (տեսանյութ)

Համացանցում շարունակվում են տարածվել Բեյրութի նավահանգստի' երեկ տեղի ունեցած պայթյունի կադրերը:

Ականատեսները համացանցում հրապարակում են նոր կադրեր տարբեր տարածքներից:

 

Ըստ լիբանանյան լրատվամիջոցների' պայթյունը զգացվել է Բեյրութի տարբեր հատվածներում: Պայթյունի բեկորները տարածվել են մի շարք թաղամասերում' վնասելով շինություններ և թափանցելով բնակելի տարածքներ: Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է մայրը տան պատուհանի մոտից փախցնում երեխային բեկորներից: Մյուս տեսանյութում երևում է, որ պայթյունի ալիքից փլվում է եկեղեցու առաստաղը:

 

Այս պահի դրությամբ հայտնի է 100-ից ավելի զոհերի և 4 հազարի հասնող վիրավորների մասին: Վիրավորների և զոհերի թվում կան նաև լիբանանահայեր: