Աֆրիկյանը հիվանդանոցում մահացավ

Աֆրիկյանը հիվանդանոցում մահացավ

Նոյեմբերի 11-ին, ժամը 10.40-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլետը:

Ոստիկանությունից հայտնում են, որ 28-ամյա մոտոցիկլավար Ալեն Աֆրիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն: