Շղթայական ավտովթար Երևանում․ վիրավորների մեջ կան երեխաներ

Շղթայական ավտովթար Երևանում․ վիրավորների մեջ կան երեխաներ

Ապրիլի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 18:20-ի Նոր Արեշ 22 փողոցի 117/7 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արթուր Հայրապետյանի վարած Ford և 48-ամյա Արթուր Հովհաննիսյան վարած Volvo մակնիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Գառնիկ Թաթոյանին «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։

 

Վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Երևանի բնակիչբեր 5-ամյա Մ.Հ.-ն, 7-ամյա Մ.Հ.-ն, 33-ամյա Սիրանուշ Հ.-ն և վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Էրեբունի», մի մասը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։