What's Hot

    Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոնսյու կղզու հյուսիսում՝ Ճապոնիայի ամենամեծ կղզում։

    Ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների մոտակայքում։ Ճապոնիայի յոթ բալանոց սանդղակով դրանց մագնիտուդը գնահատվում է 5+։

    Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է տրվել Հոկայդոյի խաղաղօվկիանոսյան ափին և Հոնսյուի հյուսիսում։ Իվատեում արդեն գրանցվել է 80 սանտիմետր բարձրությամբ ալիք։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ հետագա ալիքները կարող են ավելի բարձր լինել։