
Գեղարքունիքի մարզային քննչականվարչությունում քննված քրեական վարույթով ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա՝ Գևորգ Արսենի Դավթյանին մեղադրանք է ներկայացվելՔրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասին/:
2023 թվականի օգոստոսի 2-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:
2023 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Արսենի Դավթյանի վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ:
Դատախազի և տուժողի լիազոր ներկայացուցիչը ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը բեկանվել է, վարույթը փոխանցվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Հիշյալ որոշման դեմ մեղադրյալի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վարույթ չի ընդունվել:
2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոր քննության արդյունքում Գևորգ Արսենի Դավթյանի վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ:
Դատավճռի դեմ 2026 թվականի փետրվարի 13-ին դատախազի և տուժողի լիազոր ներկայացուցչիկողմից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, որոնք մերժվել են:
Հիշյալ որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Գևորգ Արսենի Դավթյանից: