What's Hot

    Դամասկոսում երկու պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրանոցի շուրջը ստեղծված անվտանգության գոտուց դուրս՝ հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։

    «Այն անմիջական սպառնալիք չի ներկայացրել Մակրոնի, նրա շրջապատի կամ պաշտոնական այցի համար, որը շարունակվում է ըստ նախատեսվածի»,- ասվում է ՆԳՆ-ի կողմից SANA լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։

    Այն պարզաբանել է, որ ինքնաշեն ռումբերը պայթել են այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը հայտնաբերել են դրանք և սկսել են վնասազերծել։

    Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսում զբոսաշրջության նախարարության մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս ոստիկան։

    Ավելի վաղ, «Al Watan» թերթը հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է որոտացել, իսկ «Al Jazeera» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի մոտ, որտեղ իջեւանել է Դամասկոս ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

    «Al Hadath» հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունների հետեւանքով կան վիրավորներ։