
Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան պաշտոնապես հայտարարել է, որ իր նոր ալբոմը կլինի 2005 թվականի հիթային Confessions on a Dancefloor ալբոմի շարունակությունը։ Նոր ալբոմը կկրի Confessions II անվանումը և կթողարկվի հուլիսի 3-ին։ Սա կլինի երգչուհու 15-րդ ալբոմը և առաջինը՝ 2019 թվականի Madame X-ից հետո։
Մադոննան արդեն ներկայացրել է առաջին ՝ «I Feel So Free» երգի 60 վայրկյանանոց հատվածը, որտեղ օգտագործվում է նաև նրա 80-ականների հայտնի Into the Groove երգից մի տող։ Նոր ալբոմի վրա աշխատելիս նա կրկին համագործակցել է բրիտանացի պրոդյուսեր Stuart Price-ի հետ, որի հետ ստեղծել էր նաև առաջին Confessions ալբոմը։
Մադոննան նշել է, որ պարային երաժշտությունը հաճախ թերագնահատվում է, սակայն իրականում այն ունի ավելի խորը նշանակություն։ Նրա խոսքով՝
«պարահրապարակը պարզապես վայր չէ, այլ մի տարածք, որտեղ շարժումը փոխարինում է լեզվին»։ Ալբոմի շուրջ հետաքրքրությունը մեծացել է նաև այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե Մադոննան նկարահանել է իր «ամենահամարձակ» տեսահոլովակներից մեկը Մեծ Բրիտանիայում։