
Ջազի լեգենդ, «սաքսոֆոնի հսկա» մականունով հայտնի Սոննի Ռոլլինսը-ը մահացել է 95 տարեկան հասակում։ Երաժշտի մահվան մասին հայտնել է նրա ներկայացուցիչը՝ նշելով, որ նա ամերիկյան երաժշտության ամենապատվավոր և ազդեցիկ դեմքերից մեկն էր։ Ռոլինսը մահացել է երկուշաբթի օրը՝ Նյու Յորքի նահանգի Վուդստոք քաղաքում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը չի հրապարակվել։
Սոնի Ռոլինսի կարիերան սկսվել էր դեռևս 1940-ականների վերջին և տևել ավելի քան վեց տասնամյակ։ Նա համագործակցել է ջազի ամենամեծ անունների հետ, այդ թվում՝ Miles Davis, Charlie Parker և John Coltrane։ Իր երաժշտական ուղու ընթացքում Ռոլինսը թողարկել է ավելի քան 60 ալբոմ և արժանացել երկու «Գրեմմի» մրցանակի։ 2014 թվականին շնչառական հիվանդության պատճառով նա ավարտել էր բեմական գործունեությունը։
Նրա մահվան հայտարարության հետ հրապարակվել է նաև 2009 թվականի մի խոսք, որն այսօր նոր իմաստ է ստացել. «Կարծում եմ՝ երբ ստեղծագործող մարդն ավարտվում է, նա շարունակում է ապրել հաջորդ գոյության մեջ։ Ես հավատում եմ, որ այս կյանքը ամեն ինչի վերջը չէ»։ Տաղանդավոր երաժիշտը ուսանել է նաև լեգենդար դաշնակահար Thelonious Monk-ի աջակցությամբ և հետագայում նվագել ջազի բազմաթիվ աստղերի հետ։ 1956 թվականին նա թողարկեց իր ամենահայտնի ալբոմներից մեկը՝ Saxophone Colossus, որը նրան դարձրեց համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ։
1960-ականներին, երբ նրա համբավը աճում էր, Ռոլինսը ժամերով փորձեր էր անում Նյու Յորքի Ուիլյամսբուրգի կամրջի վրա։ Այդ փորձերից ծնվեց նրա ամենահայտնի ալբոմներից ևս մեկը՝ The Bridge։ Երկար և անկանխատեսելի սոլոներով հայտնի Ռոլինսը համարվում էր ջազային իմպրովիզացիայի մեծագույն վարպետներից մեկը։ Նա խոստովանել էր, որ բեմ է բարձրանում առանց հստակ ծրագրի։
26 Մայիս, 2026 11:42