What's Hot

    Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար, Top Gear-ի նախկին հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը հայտարարել է, որ իրեն ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ՝ հաղորդում է BBC-ն։

    Նա լուրը հայտնել է «Քլարքսոնի ֆերմա» հաղորդման վերջին սերիայում, որը հեռարձակվել է հունիսի 17-ին։ Սերիայի հեռարձակումից մի քանի ժամ առաջ նա սոցիալական ցանցերում երկրպագուներին զգուշացրել է, որ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտելը «դժվար» կլինի։

    66-ամյա Քլարքսոնը չի նշել, թե ինչ տեսակի քաղցկեղ է ախտորոշվել, բայց այն որակել է որպես «ագրեսիվ» և նշել, որ իր բուժման շրջանակներում հեռացվել է շագանակագեղձի մի մասը։

    «Խոստանում եմ, որ լավ կլինեմ»,- վստահեցրել է նա` զգուշացրնելով, որ որոշ ժամանակ անհասանելի կլինի։