
Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Այս օրվա արդյունքներով եզրափակիչ է անցնում ևս 10 մասնակից։ Եզրափակիչը կկայանա շաբաթ երեկոյան։
Երկրորդ կիսաեզրափակիչն այնքան լարված չէր, որքան առաջինը. քաղաքական բաղադրիչը դրանում հասցվել էր նվազագույնի։ Առաջին կիսաեզրափակչում հանդիսատեսի մի մասը սուլում էր իսրայելցի երգիչ Նոամ Բեթանին, իսկ մյուսները վանկարկում էին նրան սատարող լոզունգներ։ Երկրորդի ժամանակ նման լարվածություն այլևս չկար, և բոլոր ֆավորիտները հանգիստ անցան եզրափակիչ փուլ, նշում է BBC-ի երաժշտական մեկնաբան Մարկ Սևիջը։
Եզրափակիչ են անցել հետևյալ 10 կատարողները.
Ալբանիա (երգիչ Ալիս, «Nân» երգով)
Ավստրալիա (Դելտա Գուդրեմ, «Eclipse»)
Բուլղարիա (Դարա, «Bangaranga»)
Կիպրոս (Անտիգոնի, «Jalla»)
Ուկրաինա (LELÉKA, «Ridnym»)
Չեխիա (Դանիել Ժիժկա, «Crossroads»)
Դանիա (Սյորեն Տորպեգոր Լունն, «Før Vi Går Hjem»)
Մալթա (Այդան, «Bella»)
Ռումինիա (Ալեքսանդրա Կեպիտենեսկու, «Choke Me»)
Նորվեգիա (Յունաս Լով, «Ya Ya Ya»)։
Հիշեցնենք՝ առաջին փուլով եզրափակիչ էին անցել
Բելգիա (երգչուհի ESSYLA, «Dancing on the Ice» երգով)
Խորվաթիա (Lelek խումբ, «Andromeda»)
Ֆինլանդիա (Պետե Պարկկոնեն և Լինդա Լամպենիուս, «Liekinheitin»)
Հունաստան (Ակիլաս Միտիլինեոս, «Ferto»)
Իսրայել (Նոամ Բեթան, «Michelle»)
Լիտվա (Լայոն Սիկա, «Sólo quiero más»)
Մոլդովա (Satoshi, «Viva, Moldova!»)
Լեհաստան (Alicja, «Pray»)
Սերբիա («Լավինա» խումբ, «Kraj Mene»)
Շվեդիա (Felicia, «My System»)
Եզրափակչում նրանց կմիանան նաև Ավստրիան (որպես հյուրընկալող երկիր), Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան (որպես երաժշտական հեռարձակողների այսպես կոչված «Մեծ քառյակի» ներկայացուցիչներ)։
Գլխավոր ֆավորիտ է համարվում ֆիննական դուետը՝ Լինդա Լամպենիուսի և Պետե Պարկկոնենի կատարմամբ։ Առաջատարների եռյակում են նաև Հունաստանի ներկայացուցիչ Ակիլասը (Ակիլաս Միտիլինեոս) և ավստրալուհի Դելտա Գուդրեմը։