
Հարավային Սուդանում Ջուբայի մոտակայքում վթարի է ենթարկվել CityLink Aviation-ի կողմից շահագործվող Cessna 208 Caravan ինքնաթիռը։ Reuters-ը, հղում անելով երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը, հաղորդում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 14 հոգին զոհվել են։
Ինքնաթիռը կորցրել է կապը Ջուբայի միջազգային օդանավակայան թռչելիս։ Ինքնաթիռում եղել են 13 ուղևոր և օդաչուն, այդ թվում՝ երկու քենիացի և 12 Հարավային Սուդանի քաղաքացի։
Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ վթարի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները, մասնավորապես՝ վատ տեսանելիությունը։