
Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեի խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում և կառավարում է երկիրը։
«Նա լավ առողջական վիճակում է և ամեն ինչ վերահսկում է»,- ասել է դիվանագետը։
Ի պատասխան այն հարցին, թե ինչու Խամենեին չի հայտնվել հանրության առջև, փոխարտգործնախարարը կոչ է արել հաշվի առնել ներկայիս չափազանց վտանգավոր իրավիճակը, որտեղ Միացյալ Նահանգները «խախտել է բոլոր միջազգային օրենքները և սպանել պետության ղեկավարին»։
Խատիբզադեն հավելել է, որ Միացյալ Նահանգների գործընկերները Իսրայելում չեն տատանվի «սպանել ցանկացած մեկին»։