What's Hot

    Երկու օդաչուներ են մահացել Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանի թռիչքուղում հրշեջ մեքենայի հետ ինքնաթիռի բախման հետևանքով. հաղորդում է NBC-ն՝ հղում անելով հետաքննությանը ծանոթ երկու աղբյուրների։

    Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 76 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։

    ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ ինքնաթիռը երկշարժիչ Bombardier CRJ-900 էր, որը շահագործվում էր Air Canada Express-ի կողմից և ուղևորվում էր Մոնրեալից։