
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի մարտի 4-ին՝ իրանի ժամանակով ժամը 22:00-ին։
Այն կտևի երեք օր Թեհրանի Իմամ Խոմենեիի համալիրում, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Իսլամական քարոզչության համակարգող խորհրդի հայտարարության համաձայն՝ Խամենեիի հուղարկավորության մանրամասները կհայտարարվեն արարողության ավարտից հետո։
Իրանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա նրա ծննդավայրում՝ Մաշհադում (Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքը), ամենայն հավանականությամբ՝ Իմամ Ռեզայի դամբարանում, որտեղ թաղված է նրա հայրը։
Հուղարկավորության ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է։