
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը մտադրություն չունի բանակցելու Վաշինգտոնի հետ։
«Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ»,- գրել է Լարիջանին X սոցիալական ցանցում։
«Wall Street Journal»-ը հաղորդել էր, որ Լարիջանին առաջարկել է բանակցություններ վարել և այդ առաջարկը փոխանցել է Միացյալ Նահանգներին միջնորդների միջոցով։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «The Atlantic»-ին ասել էր, որ Իրանի նոր ղեկավարությունը խնդրել է իրեն վերսկսել բանակցությունները, և նա համաձայն է։ Թրամփը չի նշել, թե ով է դիմել խնդրանքով: