
Մոսկվայում 10-ամյա աշակերտը ծանր վիճակում ընդունվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Պատճառը տորթերի ձևավորման համար նախատեսված գունավոր շաքարի փոշի շնչելն է եղել։
Տղայի մոտ սկսվել են շնչառության լուրջ խնդիրներ և թոքերի բորբոքային պրոցես։ Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Տղայի վիճակը կայունացվել է։
Ներկայումս երեխայի առողջական վիճակը գոհացուցիչ է։ Նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից, և շարունակում է հաճախել դպրոց։