What's Hot

    Հարավային Իսպանիայի Անդալուսիայում անտառային հրդեհները խլել են 12 մարդու կյանք. հայտնել է տարածաշրջանային վարչությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների վարչությանը։

    Ավելի վաղ արտակարգ ծառայությունները հայտնել էին Բեդար գյուղում վեց մահվան դեպքի մասին։ Զոհերից մի քանիսը գտնվել են մեքենաներում։

    Հրդեհը բռնկվել է հուլիսի 9-ի կեսօրին Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս մունիցիպալիտետում։ Իշխանությունները տարհանել են Ալմոկաիսար, Ֆուենտե դել Ալբարիկո, Լոս Պինոս և Լա Սերենա թաղամասերի բնակիչներին, ինչպես նաև Պինար շրջանի տները։ «El Pais»-ի տվյալներով՝ տարհանվել է մոտավորապես 1000 մարդ։

    Մոտ 150 հրշեջներ՝ հինգ հրշեջ խմբերի աջակցությամբ, պայքարել են հրդեհի դեմ․ այն բռնկվել է, երբ ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի (Ցելսիուսի սանդղակով)։