
Հուլիսի 6-ին Կիևի մոտակայքում հայտնաբերվել է պատժամիջոցների տակ գտնվող գործարար Վադիմ Երմոլաևի սպանության փորձի մեջ կասկածվող կնոջ դիակը։
Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Նաև հաղորդվել է, որ կինը Ուկրաինայից դուրս է գտնվել 2025 թվականի մարտի 22-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
«Украинская правда»-ին իրավապահ մարմինների մեկ այլ աղբյուր հայտնել է, որ այս գործով արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ։ Մեկը գլխավոր հետախուզական վարչության գործող սպա է, մյուսը՝ նախկին իրավապահ մարմինների աշխատակից։