
Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ «չի կարող աշխատել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան»:
«Այսօր ես ավարտում եմ վարչապետի պաշտոնում իմ ժամկետը։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատը՝ իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, ես որոշում կայացրի հեռանալ»,- գրել է Մունտյանուն իր էջում։
Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից։
Ալեքսանդր Մունտյանուն վարչապետի պաշտոնում էր 2025 թվականի հոկտեմբերից։