What's Hot

    Լուվրի թանգարանում անցած տարի տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտը, որի ընթացքում գողացվել էին շուրջ 100 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, կդառնա լիամետրաժ ֆիլմի հիմք։ Ֆիլմը կնկարահանի հայտնի ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասը (Romain Gavras)։ Այն հիմնված կլինի «Main basse sur le Louvre» («Լուվրի գրավումը») հետաքննչական գրքի վրա, որը հեղինակել են «Le Parisien», «Le Monde» և «Paris Match» պարբերականների լրագրողները։ Դերասանական կազմն ու ֆիլմի պաշտոնական անվանումը դեռ չեն հրապարակվել, սակայն մասնագետներն արդեն մեծ միջազգային հետաքրքրություն են կանխատեսում։ Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի վրա իրականացված հարձակումը լուրջ ցնցում էր մշակութային աշխարհի համար

    Կողոպուտից հետո Լորենս դե Կարի ղեկավարած թանգարանը հայտնվել էր անվտանգության համակարգի խիստ քննադատության կենտրոնում, իսկ դեպքը վերածվել էր միջազգային սկանդալի։ Չնայած կասկածյալների ձերբակալություններին՝ գողացված թանկարժեք զարդերը մինչ օրս չեն հայտնաբերվել։ Հետաքննության հեղինակները նշում են, որ գանձերի անհետացումը դարձել է իսկական առեղծված, որը շարունակում է շփոթության մեջ պահել քննիչներին։ Լրագրողները նաև ընդգծում են, որ արվեստի գործերի և թանկարժեք հավաքածուների գողությունը քրեական աշխարհի համար վերածվել է եկամտաբեր բիզնեսի։