
Այսօր՝ հունիսի 24-ին, ավարտվեց 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը։ Հայտնի են արդեն երկրները, որոնք արդեն նվաճել են փյել-օֆֆի ուղեգրեր. խաղերի արդյունքում 7 երկրների` Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները արդեն Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ։
Փլեյ-օֆֆ փուլում կմրցեն երեսուներկու թիմեր՝ խմբերի հաղթողները, երկրորդ տեղը գրավածները և ութ լավագույն երրորդ տեղը գրաված թիմերը։
Միևնույն ժամանակ, հինգ թիմեր ամբողջությամբ կորցրել են խմբային փուլից հետո մրցաշարում շարունակելու իրենց հնարավորությունները՝ Թուրքիան, Թունիսը, Հայիթին, Հորդանանը և Պանաման։
Երկրորդ տուրը աչքի է ընկել գոլառատ հանդիպումներով` մրցաշարի միջին գոլային ցուցանիշը պահպանվեց շատ բարձր մակարդակի վրա: Մրցաշարի 45 խաղերից հետո խփվել է 138 գոլ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր 2014 թվականի Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ ամբողջ խմբային փուլում (48 խաղ) խփվել էր 136 գոլ։
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը նշանավորվեց նաև անհատական պատմական նվաճումներով։ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Ավստրիայի դեմ հանդիպման դուբլի շնորհիվ դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով մրցաշարի պատմական ռեկորդը։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի առաջատար Կիլիան Մբապեն շարունակեց բարձրանալ աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում՝ հասնելով Կլոզեին։