What's Hot

    Սյունիքի պարեկները տղամարդու մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք

    Ապրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։

    Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ կային նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող հրազեն։

    Ըստ նրա՝ զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին։

    Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: