What's Hot

    «Հույս ունեմ՝ Ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր և Ձեր բոլոր վիրավորանքները, որ Ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար պարզ է նպատակը, ուզում եք իջնեմ Ձեր մակարդակին սկսեմ վիրավորել Ձեզ»,- Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան նման կերպ արձագանքեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։ 


    Անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին՝ Վարդապետյանն ասաց․ «Լավ ա, որ Ձեր սիրտը անչափահասի համար ցավում ա, բայց գիտե՞ք հիմա գործը որտեղ ա, թե՞ էլ հետաքրքիր չի։ Ինչի՞ չգիտեք, որ մարդու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, որովհետև Ձեզ էլ հետաքրքիր չի, էն պահից, երբ կալանքի վերաբերյալ որոշումը կայացվեց, ինձ համար ակնհայտ էր, որ հիասթափություն է լինելու Ձեր կողմից»։

    Մանրամասները՝ տեսանյութում