«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։