
Անգլիական The Rolling Stones ռոք բենդը հայտարարել է իր 25-րդ ստուդիական ալբոմի՝ «Foreign Tongues»-ի մասին, որի շնորհանդեսը կայացել է Նյու Յորքում՝ հատուկ միջոցառման շրջանակում։ Գուցե այս ալբոմը վերջապես կօգնի խմբին «դուրս գալ տասնամյակների անհայտությունից»։
Նոր ալբոմի վրա կրկին աշխատել է պրոդյուսեր Էնդրյու Ուոթը, որը հայտնի է Լեդի Գագաի և Ջասթին Բիբերի հետ համագործակցությամբ։ Խմբի վոկալիստ Միք Ջագերը նշել է, որ «Foreign Tongues»-ը ներառում է 14 երգ և ժանրային առումով բավական բազմազան է՝ ռոքից մինչև քանթրի և պարային երաժշտություն։ Նրա խոսքով՝ խումբը միտումնավոր չի սահմանափակել իրեն մեկ ոճում։
Խումբը հիշատակել է նաև իր նախկին թմբկահար Չարլի Ուոթսին, որը մահացել է 2021 թվականին։ Նրա տեղը զբաղեցրել է Սթիվ Ջորդանը, ում Ուոթսը դեռ կյանքի օրոք դիտում էր որպես իր իրավահաջորդ։ Չնայած տարիների փորձին՝ The Rolling Stones-ը շարունակում է ստեղծագործել և առաջ շարժվել։ Ինչպես ընդգծել է Ռիչարդսը, խումբը չի ցանկանում ապրել միայն անցյալով և մշտապես փնտրում է նոր գաղափարներ ու ստեղծագործական էներգիա։