What's Hot

    Մայիսի 22-ին՝ ժամը 02։13-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, իսկ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել են։

    Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։