
Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է, թե ինչ ծրագրեր են իրականացվել երեխաների աջակցության համար․
1. 2025 թվականին 34,270 երեխա ստացել է ծննդյան միանվագ նպաստ․
○ առաջին և երկրորդ երեխայի դեպքում՝ 300,000 դրամ,
○ երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1,000,000 դրամ,
○ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1,500,000 դրամ։
2. 2025 թվականին 39,772 երեխա օգտվել է 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը
50,000 դրամ վճարելու աջակցությունից։
3. 2025 թվականին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստացել 60,582 երեխա։
4. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025
թվականին 3,059 ընտանիք ստացել է մինչև 2 միլիոն դրամ աջակցություն։
5. 2025 թվականին 197 երեխա խնամք է ստացել 110 խնամատար ընտանիքում։
6. 3,500 երեխայի տրամադրվել է ցերեկային խնամքի ծառայություն, որի նպատակը երեխաների
ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումն է։
7. 2025 թվականին հաշմանդամություն ունեցող 170 երեխայի տրամադրվել են տնային խնամքի
ծառայություններ։
8. Մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխա 2026 թվականի հունվարի 1-ից հանդիսանում է
առողջության ապահովագրության շահառու և ստանում է անվճար բուժօգնութուն։
9. Կառավարության կողմից իրականացվող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների
բացահայտման և ուղղորդման» ծրագիրի արդյունքում 2025 թվականի ընթացքում շուրջ
4,000 երեխա վերադարձել է դպրոց։
10. Հանրապետությունում կամ դրանից դուրս տեղի ունեցած օլիմպիադաներին մասնակցած
աշակերտներին պետությունը խրախուսում է անվանական կրթաթոշակներով՝ 5,000-ից մինչև
25,000 դրամ։
11. Ներդրված «Դպրոցական բաժանորդային համակարգ»-ի շնորհիվ Հայաստանի դպրոցների
ավելի քան 440,000 աշակերտներ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունեն
մեկ անգամ անվճար այցելելու մշակութային 2 հաստատություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն
կամ համերգային կազմակերպություն։