What's Hot

    Մայիսի 6-ի ցերեկը, 7-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին՝ հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, մայիսի 9-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

    Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ը, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։