
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա օրերին հանրապետությունում, հատկապես տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ և Երևան, մի փոքր շոգելու է։
«Հունիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում, հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ըստ կանխատեսումների, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ցուցանիշները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37, Երևանում՝ մինչև 35, իսկ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի, որից հետո՝ հունիսի 21-ից սկսած, օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի»,- ասել է Գագիկ Սուրենյանը։