
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ իրավապահները Գյուլագարակում խուզարկություններ են իրականացնում Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բնակարաններում։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։