
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ.
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության:
Գրառմանը ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել
Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի և 8-րդ գումարման ԱԺ նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար։