
Շակիրան ասել է, որ դժոխքում հատուկ տեղ կա այն կանանց համար, որոնք չեն աջակցում միմյանց։
Իսպանական «Al Cielo Con Ella» գիշերային շոուում Հենար Ալվարեսի հետ զրույցի ժամանակ կոլումբիացի սուպերաստղը քննարկել է «Las Mujeres Ya No Lloran» կոնցեպտը, որն իրենից ներկայացում է «Գայլուհու 10 պատվիրանները»՝ կանանց ուժի, անկախության և աջակցության մանիֆեստը։
Ալվարեսը Շակիրային հարցրել է հինգերորդ պատվիրանի մասին, որն ասում է. «Գայլաձուկը չի հարձակվում, նա պաշտպանվում է»։
Շակիրան սրան ի պատասխանել նշել է, որ այս պատվիրանները հիմնված են երկու հիմնական գաղափարների վրա՝ ինքնասիրություն և «ոհմակի» աջակցություն։ «Ես ուզում եմ, որ մենք չմրցենք, այլ օգնենք և աջակցենք միմյանց, հատկապես կանանց»,- ընդգծել է երկգչուհին։