
Մահացել է դերասան Սեմ Նիլը 78 տարեկան հասակում: Նիլի ընտանիքը հայտարարել է, որ նա մահացել է Սիդնեյի հիվանդանոցում՝ շրջապատված ընտանիքի անդամներով և ընկերներով:
Դերասանը հինգ տարի պայքարում էր արյան քաղցկեղի դեմ, բայց այս գարնանը նա ուրախությամբ հայտարարել էր, որ ամբողջությամբ հաղթահարել է հիվանդությունը։
Նրա ընտանիքը շեշտել է, որ նրա մահը հանկարծակի և անսպասելի էր։
Դերասանի հաջողությունը իր գագաթնակետին է հասել «Իմ փայլուն կարիերան» (1979) դրամայում դերակատարմամբ, որը նրան բերեց միջազգային ճանաչում և մասնակցություն Կաննի կինոփառատոնին: Հետագայում Նիլը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում և դարձել համաշխարհային աստղ՝ «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմում և բրիտանական հայտնի «Սուր հովարներ» սերիալում իր դերի շնորհիվ։