What's Hot

    Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն խոր վշտով ու ցավով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է հմուտ բժիշկ Տիգրան Վարդանյանը։

    Խոր վշտով ու ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր սիրելի և հարգարժան գործընկեր, հմուտ բժիշկ Տիգրան Վարդանյանը։

    Տիգրան Վարդանյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը՝ որպես Ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ։

    Նա իր մասնագիտական բարձր գիտելիքների և մարդկային արժեքների շնորհիվ փրկել է բազմաթիվ կյանքեր, վայելել գործընկերների և պացիենտների անվերապահ սերն ու հարգանքը:

    Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Բջնի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

    Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

    Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Տիգրան Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

    Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ բժիշկ: