
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արտերկրում բնակվող հայերին տեղեկացնելով՝ եթե ընտրակաշառք են վերցրել և գալու են ՀՀ ընտրություններին մասնակցելու, Հայաստան հասնելուց հետո ձերբակալվելու են։
«Ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, և մեր համապատասխան ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետևում իրավիճակին, այլ նաև ՀՀ-ից դուրս»,- զգուշացրել է Ռուբեն Ռուբինյանը։
Իսկ նրանց, ովքեր ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ԱԺ փոխնախագահն ասել է. «Սիրելի՛ մյուս հայրենակիցներ, որոնք գումար չեք վերցրել և ուզում եք գալ Հայաստան քվեարկել, շատ ողջունելի է, և ուրախ ենք, որ ուզում եք ձեր քաղաքացիական պարտքը կատարել»։