
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:
Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին, շեշտել է, որ վստահ է՝ երբ Շահրամանյանը հրապարակել է Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, դիմակավորված անձինք փախել են:
«Տեղի էլիտայի ամբողջ կլանին, Հայաստաննի փողերը և ոչ միայն Հայաստանի, նաև Ղարաբաղի արդար ժողովրդի փողերը լափած գեներալներին կուլակաթափ ենք անելու»,- ասել է Ռուբինյանը:
Նա նաև նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը շարունակվելու է։
«Մինչև վերջին գողացած կոպեկը հետ ենք բերելու բյուջե»,- եզրափակել է Ռուբինյանը: