
Հանրապետության տարածքում հունիսի 3-6-ին՝ առավելապես կեսօրից հետո, 7-ին օրվա ընթացքում, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ին և 5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 3-6-ի առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 17-2 0մ/վ արագությամբ։