What's Hot

    Հանրապետության տարածքում մայիսի 14-18-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

    Երևանում մայիսի 14-18-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։