What's Hot

    Երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: 13-ամյա աղջիկը, որն ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:

    Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել:

    Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատեց տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է..․Շատ ակտիվ երեխա էր, ֆուտբոլային ակումբներից էին արդեն իրեն կանչել։ Մեծ ցավ է սա համայնքի համար»։