Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը:
Այս մասին « X»-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երևանը բարձր է գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլ երկրների կողմից գործադրված միջնորդական ջանքերը: Հույս ունենք՝ այս իրադարձությունը ճանապարհ կհարթի դեպի համապարփակ և տևական խաղաղություն ողջ Մերձավոր Արևելքում»,- ասվում է գրառման մեջ: