
Ուզում եմ շնորհավորել ՀՀ ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար: ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց ՀՀ-ին: Այդ մասին ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուզում եմ նաև շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ արձանագրած արդյունքի և հաղթանակի առիթով, «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի Կառավարություն: Առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա: