What's Hot

    Ինչպես հայտնի է, Երևանում և մարզերում քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի բոլոր անդամները:

    Երևանում այս օրերին ՀՀ վարչապետի հետ միասին քարոզչական շրջայցերին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

    Շենգավիթում քարոզարշավի ժամանակ արտգործնախարար Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին ինչ-որ բան է շշնջացել, որից լսելի է եղել հետևյալը՝ «թուրքերն էսօր բացում են… կոդերը… մի հատ welcome-ինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»:

    Վարչապետն այնուհետև ցույց է տվել իրեն ամրացված բարձրախոսը, ու նախարարը ժպտալով դադարեցրել է խոսակցությունը:

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու բացատրել է՝ ինչ է իր ականջին փորձել ասել Արարատ Միրզոյանը, ու Թուրքիայի հետ կապված ինչ նորություն կա:

    Ըստ վարչապետի՝ խոսքը արտահանվող երկրների ապրանքների վրա արվող նշումների մասին է:

    «Երբ ապրանքը արտահանվում է ինչ-որ տեղ, պետք է վրան նշված լինի առաքման երկիրը: Նախկինում իրենց կարգավորումներով Հայաստանը այդ երկրների ցանկում չկար և ձևակերպվում էր որպես երրորդ երկիր, երրորդ երկրից նոր վերաարտահանվում Հայաստան, գիտեք, որ Հայաստանում տարբեր թուրքական արտադրության ապրանքներ կան: Այսինքն՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում, նոր էին բերում, հիմա ձևակերպում են, որ այդ ցանկում ուղիղ կարողանան առաքել, որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- ասել է Փաշինյանը:

    Տեսանյութն՝ այստեղ