What's Hot

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերը կլինեն կարմիր։

    «Առաջին փոփոխությունը դա գույնի փոփոխությունն է։ Կարմիր երանգը մեր ուսումնասիրությամբ միջազգայնորեն ամենաշատ տարածված երանգներից է։ Տվյալ դեպքում փոփոխությունը ավելի ակնհայտ կդառնա, քանի որ հին նմուշի անձնագրերը որոշ ժամանակ շրջանառվելու են»,-ասել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ առաջին էջի ձախ կողմում ՀՀ ուրվագծային քարտեզն է, ապա զինանշանը և  տեքստային ինֆորամցիա. «Կարևորը այստեղ մեր երկրի  ուրվագծային քարտեզն է»,-շեշտել է վարչապետը։

    Արփինե Սարգսյանն էլ նշել է, որ այս փոփոխությունները կարևոր են նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու համար։