Պորտուգալին և Իսպանիան կմրցեն միմյանց դեմ․ 1/8-րդ դուրս եկակ ևս 3 թիմ

Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցան 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 1/32 փուլի մի քանի խաղեր: Խաղերի արդյունքները ստորև՝
Իսպանիա — Ավստրիա՝ 3:0;
Պորտուգալիա — Խորվաթիա՝ 2:1;
Շվեյցարիա — Ալժիր՝ 2:0։
Խորվաթիա- Պորտուգալիա խաղը հետաքրքիր էր նրանով, որ միմյանց դեմ մրցում էին երկու 40-անց ֆուտբոլիստներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լուկա Մոդրիչը։ Լուրեր էին շրջանառվում, որ այս մրցաշարը Մոդրիչի համար վերջինն է լինելու։ Կրիշտիանու Ռոնալդուի քույրը ևս հայտարարել է, որ սա նրա վերջին խաղն է լինելու ԱԱ-ում։
Դրամատիկ խաղում Խորվաթիան պարտվեց 2-1 հաշվով և չի նվաճի Աշխարհի առաջնության որևէ մեդալ, սակայն այս սերունդն արդեն իսկ անհավանական բաների է հասել, իսկ Կրիշտիանուն կխաղա Աշխարհի առաջնության առնվազն ևս մեկ խաղ։
Պորտուգալիան շարունակում է իր ճանապարհը և 1/8 եզրափակիչում կխաղա Իսպանիայի հետ՝ մի խաղում, որտեղ շատ դժվար կլինի որոշել ֆավորիտին։
Շվեյցարիան1/8 եզրափակչում կմրցի Գանա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ։
2026 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը: