
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների շրջանակում ընտրակաշառք բաժանելու դեպքերին:
«Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններին ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս պրոցեսի մեջ շարունակել են իրենց գործունեությունը, և դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա:
Հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան: Ինչո՞ւ է ֆինանսավորվում ընդհանարապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պտտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել: Ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ»,- ասաց նա: