What's Hot

    Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցի 7 հասցեի դիմաց ծառի մի հատված կոտրվել է, ընկել ավտոմեքենաների վրա և փակել է երթևեկելի գոտին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն կոտրված ծառի այդ հատվածն ընկել է կայանված «Volkswagen» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա։

    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։