
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին։
«Սամվե՛լ Կարապետյան, զարմիկդ կամ հայերեն չհասկանալ, կամ հասկանալ հատուկ հանրությանը մոլորեցնել։
Ես երեկ պարզ հարց էի տվել, թե ինչու ձեր ընտանիքի 6 տղաները չեն ծառայել Հայաստանի բանակում կամ անհրաժեշտության դեպքում ինչու չեն մասնակցել մեր երկրի պաշտպանությանը։ Հիմա վայնասուն եք բարձրացրել՝ ուզում են մենք զոհվենք, ուզում են մենք նահատակվենք։
Լսի, բազմոցից ընկնելուց չեն նահատակվում, ոչ էլ դղյակի մատույցներում են նահատակվում ու «Լամբորջինի»-ից ընկնելուց, ընդհանրապես դասալիքները չեն նահատակվում։
Ու ձեր մանկլավիկներին էլ ասեք՝ ոտքի տակ չընկնեն»,- ասել է Պապիկյանը։