What's Hot

    Ծովի մակարդակից՝ 3000 մետր բարձր: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

    «Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը»,-ասում է Փաշինյանը տեսանյութում:

    Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել:

    Ավելի վաղ նա մի քանի տեսանյութեր էր հրապարակել՝ ներկայացնելով վերելքի ընթացքը: 

    Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նա նաև հայտնել էր, որ արձակուրդը պլանավորում է անցկացնել Հայաստանում: